Հրամանատար է ծանր վիրավորվել․ ընտանիքի անդամները զոհվել են․ իրանական ԶԼՄ
Sun, 29 Mar 2026 17:30:33 +0400

Մարտի 29-ի առավոտյան, Իրանի ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ, անօդաչու թռչող սարքի միջոցով հարված է հասցվել Իրանի Շաֆտ քաղաքում (Գիլան նահանգ) գտնվող ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականի՝ «Սարդար Ազիզի» անունով հայտնի հրամանատարի բնակավայրին։ Ըստ տեղեկությունների, նա նախկինում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մերձավոր շրջապատի անդամ էր։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել են հրամանատարի ընտանիքի առնվազն երկու անդամ։ Տեղական հեռուստատեսությունը հաստատել է հարազատների մահը՝ առանց բացահայտելու նրանց անունները։ «Սարդար Ազիզին» ինքը ողջ է մնացել, բայց գտնվում է ծանր վիճակում։ Աղբյուրները հայտնում են, որ նա կորցրել է երկու ոտքերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր