Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Զապորոժիեում երեխաներ են զոհվել․ Զելենսկին ԱՄՆ-ի՞ն է մեղադրում

Զապորոժիեում երեխաներ են զոհվել․ Զելենսկին ԱՄՆ-ի՞ն է մեղադրում

Sat, 10 Oct 2026 18:30:53 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ մեղմացնել ռուսական դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները, Զապորոժիեում տեղի ունեցած հարվածից հետո, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա» թերթը։

«Այսօր Ռուսաստանը երախտագիտություն է հայտնել դիզելային վառելիքի արտահանման պատժամիջոցների մասնակի վերացման համար՝ Զապորոժիեում բնակելի շենքերի վրա նետելով հինգ կառավարվող ռումբ։ Այս պահին, ցավոք, հաստատվել է 12 մարդու, այդ թվում՝ երեք երեխայի մահը», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ևս 14 մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են։

Նա հավելել է, որ Ռուսաստանը ճնշման ցանկացած մեղմացում ընկալում է որպես պատերազմը շարունակելու թույլտվություն։

«Անհրաժեշտ են տարբեր ազդանշաններ։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ պետք է դադարեցնի պատերազմը, և դրա համար պետք է զգա իր կորուստները», – ընդգծեց Զելենսկին։

Նա հավելել է, որ ներկայում հենց Ուկրաինայի հեռահար հարվածներն են հասնում այս արդյունքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոստիկաններ և զինծառայողներ են զոհվել․ ահաբեկչություն՝ Իրանում

Ոստիկաններ և զինծառայողներ են զոհվել․ ահաբեկչություն՝ Իրանում Thu, 08 Oct 2026 15:30:26 +0400 Իրանի հարավ-արևելքում՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով