Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Զախարյանը վերադառնում է

Զախարյանը վերադառնում է

Fri, 23 Oct 2026 16:45:14 +0400


Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկարատև վնասվածքներից և խաղային անկայունությունից հետո հերթական անգամ հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ աչքի ընկնելով Եվրոպա լիգայի հանդիպման ժամանակ։

Հոկտեմբերի 22-ին կայացած խաղում «Ռեալ Սոսյեդադը» մրցակցի հարկի տակ 6։0 հաշվով հաղթեց նորվեգական «Լիլեստրեմին»՝ այսպիսով գրանցելով իր առաջին հաղթանակը Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևավորեց հենց Զախարյանը՝ 80-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակը։ Կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել 73-րդ րոպեին և իր ունեցած սահմանափակ ժամանակն օգտագործեց արդյունավետ։

Զախարյանի համար այս գոլը կարևոր է հատկապես այն պատճառով, որ վերջին տարիներին վնասվածքները լրջորեն խոչընդոտել են նրա առաջընթացին։ 2024 թվականի ամռանը ֆուտբոլիստը վիրահատական միջամտություն պահանջող կոճի վնասվածք ստացավ, իսկ հետագա մրցաշրջաններում ևս ստիպված եղավ բաց թողնել բազմաթիվ հանդիպումներ։ Խաղային շարունակականության բացակայությունը խանգարել է նրան լիարժեքորեն դրսևորել իր հնարավորությունները «Ռեալ Սոսյեդադում»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Լա Լիգայի» լավագույն ֆուտբոլիստը

«Լա Լիգայի» լավագույն ֆուտբոլիստը Tue, 06 Oct 2026 01:30:29 +0400 «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան դարձել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով