Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ

Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ

Sun, 29 Mar 2026 19:15:15 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է. «Հերթական հաջողված տեխնոլոգիական հնարքը:

Նա միշտ գիտի՝ ուր է գնում և ում մոտ: Վերջապես, ընդունեք, որ գործ ունենք ամեն քայլ հաշվարկող տեսակի հետ:

Այսօրվա միջադեպը թույլ է տալու նրան վաղը ասել, որ տեղի է ունեցել հատուկ կազմակերպված սադրանք, հավանաբար՝ Վեհափառի շրջապատի մարդկանց կողմից, ուստի կրկին արդիականանալու է ՀԱԵ բարեփոխման տխրահռչակ օրակարգը:

Նարատիվն էլ կանխատեսելի է՝ ․«Հայ Առաքելական Եկեղեցին դեմ է խաղաղությանը, ռևանշիստական ուժ է, հիբրիդային գործիք, հետևաբար՝ վտանգ ազգային անվտանգության համար»:

Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել:

Սկսվում է նոր փուլը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրողները դիմել են դատարան

Ընտրողները դիմել են դատարան Sun, 07 Jun 2026 20:50:11 +0400 07.06.2026 թվականի ՀՀ ազգային ժողովի …