Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը

Mon, 30 Mar 2026 14:20:03 +0400


Ֆասթ Բանկը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օրերս բացել է իր 39-րդ մասնաճյուղը՝ ընդլայնելով իր ներկայությունը Հայաստանի մարզերում։

Նորաբաց Սիսիան մասնաճյուղը մարզում չորրորդն է, որտեղ հաճախորդներին առաջարկում են բանկային ծառայություններ՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիական պայմաններով և հաճախորդակենտրոն սպասարկմամբ։

Ֆասթ Բանկի ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանը վստահություն է հայտնել, որ նոր մասնաճյուղը նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը. «Մասնաճյուղում ստեղծված են լավագույն պայմաններն սպասարկելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց կարիքներին համապատասխան: Մենք առանձնահատուկ կարևորում ենք ոչ միայն ծառայությունների որակը, այլ նաև ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու հասանելիությունը, ուստի Սիսիան մասնաճյուղը ևս գործելու է 24/7 ռեժիմով», – ասել է նա:

Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ տեխնոլոգիական նորարարական լուծումները հասանելի դարձնելով նաև մարզերում։ Բանկի մասնաճյուղերի առկայությունը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը՝ Բանկը դարձնելով վստահելի գործընկեր ամբողջ Հայաստանում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում

ԱԱԾ տնօրենը ՔՊ-ական իշխանության ծրագիրն է իրականացնում Fri, 27 Mar 2026 17:15:25 +0400 Մարտի 20-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով