Թուրքիան կպատերազմի՞ Իրանի դեմ
Mon, 30 Mar 2026 14:30:17 +0400
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդակցության վարչությունը հայտարարել է, թե Անկարան կմիանա Իրանի դեմ պատերազմին կամ զորքեր կուղարկի Լիբանան, ապատեղեկատվություն է։
«Նման ապատեղեկատվական հրապարակումները նույնպես հոգեբանական պատերազմի մաս են կազմում։ Դրանք նպատակ ունեն վնասել Թուրքիայի հեղինակությանը և ստվերել նրա կառուցողական դերը ճգնաժամում», – ասվում է հայտարարության մեջ։
Վերջերս, արևմտյան լրատվամիջոցները շատ են գրում այն մասին, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձում են Թուրքիային ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։