Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Մարզպետարանից ազատվել է, որ կենտրոնանա ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա

Mon, 30 Mar 2026 15:45:58 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին, հիմք ընդունելով Յուրա Բազինյանի դիմումը, որոշել է նրան ազատել մարզպետի օգնականի պաշտոնից։ Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու մարզպետ Հայկ Ղալումյանի ընկերն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Յուրա Բազինյանը Իջևան կենտրոնով Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Բազինյանը, փաստորեն, իր դիմումի համաձայն հրաժարվել է մարզպետի օգնականի պաշտոնից, որ կենտրոնանա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա։

2022թ․ դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է Իջեւան քաղաքում գործող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր կազմ։ Հին կազմի նախագահ Աիդա Սարգսյանը դարձել է հանձնաժողովի անդամ, իսկ թիվ 38 ԸԸՀ նախագահ է ընտրվել Յուրա Բազինյանը՝ Հայկ Ղալումյանի արդեն նախկին օգնականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեղեցին արձագանքել է երեկվա ԱԺ նիստին

Եկեղեցին արձագանքել է երեկվա ԱԺ նիստին Wed, 26 Aug 2026 19:47:02 +0400 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…

17 րոպե ago

Կառավարությունը ինքն է

Կառավարությունը ինքն է Wed, 26 Aug 2026 19:45:13 +0400 Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանի ասելով,…

18 րոպե ago

Լուկաշենկոն խուճապի մե՞ջ է․ երկրի բանակում անակնկալ ստուգումներ են

Լուկաշենկոն խուճապի մե՞ջ է․ երկրի բանակում անակնկալ ստուգումներ են Wed, 26 Aug 2026 19:30:59 +0400…

33 րոպե ago

Այդ հավերժական երկիրը՝ Իրան

Այդ հավերժական երկիրը՝ Իրան Wed, 26 Aug 2026 19:15:01 +0400 Առավոտյան իմ սովորական վարժություններն անելիս…

49 րոպե ago

Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով․ լուսանկարներ

Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով․ լուսանկարներ Wed,…

54 րոպե ago

Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հերթական պատվիրված հետապնդման․ Աշոտյան

Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հերթական պատվիրված հետապնդման․ Աշոտյան Wed, 26 Aug 2026…

55 րոպե ago