Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ղալումյանը խոստումներ է շռայլում

«Հրապարակ»․ Ղալումյանը խոստումներ է շռայլում

Tue, 31 Mar 2026 08:10:00 +0400


ՔՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ մոտ 1000 ՔՊ-ական պատվիրակները քվեարկությամբ պետք է որոշեին ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը: Ըստ այդմ, 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 346 քվեով ցուցակի նախավերջին տեղում է՝ 49-րդն է։ Նրա եղբայրը՝ Փաշինյանի մանկության ընկեր, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն էլ 373 քվեով ցուցակի 44-րդ տեղում է։ Մեր տեղեկություններով, ՔՊ նախընտրական ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում Տավուշի մարզում բնակվող ՔՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդգրկվելու ՔՊ կուսակցության ընտրացուցակում, որ տեղն են զբաղեցնելու։ Իբր իր անցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է որոշում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գնա այնտեղ՝ չգիտեմ՝ որտեղ, բեր դա՝ չգիտեմ՝ ինչ»

«Գնա այնտեղ՝ չգիտեմ՝ որտեղ, բեր դա՝ չգիտեմ՝ ինչ» Sun, 16 Aug 2026 15:15:54 +0400 «…ԵԱՏՄ …