Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ

Ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ

Tue, 31 Mar 2026 13:56:39 +0400


«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Արուս Հարությունյանը մարտի 31-ին ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին՝ ներկայացնելով իր գնահատականը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը վկայում է, որ իշխանության գործողությունները բացասաբար են անդրադառնում երիտասարդների վրա, և մասնավորապես 18 տարեկան տղաների նկատմամբ դրսևորվում է անհամաչափ վերաբերմունք։ Հարությունյանը պնդել է, որ այդ իրավիճակներում երիտասարդների ճակատագրերը կարող են տուժել որոշումների արդյունքում, որոնք, իր կարծիքով, պայմանավորված են իշխանության ղեկավարի անձնական մոտեցումներով։

«Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ, ու սա դրա հերթական ապացույցն է, որ այս երկու երեխաների ճակատագիրը խեղվում է իր քմահաճույքի համար։ Երբ չկանխատեսված դուրս է գալիս, անպայման մի հատ միջադեպ լինում է։ Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ ժողովուրդը քեզ ատում է, Նիկոլ, ռադդ քաշի, գնա»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարպիս Ափրիկյան․ ֆրանսահայ անվանի կոմպոզիտորը դառնում է 100 տարեկան

Կարպիս Ափրիկյան․ ֆրանսահայ անվանի կոմպոզիտորը դառնում է 100 տարեկան Tue, 06 Oct 2026 21:30:39 +0400 …