Թրամփի հայտարարությունից հետո ՆԱՏՕ-ն հայտնվել է բարդ իրավիճակում
Thu, 02 Apr 2026 20:30:02 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության վերանայման մասին հայտարարությունից հետո, դաշինքի եվրոպական անդամները հայտնվել են բարդ իրավիճակում, հայտնում է Financial Times պարբերականը։ Ավելի վաղ, Սպիտակ տան ղեկավարը Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, որ հակակրանք կամ զզվանք է զգում ՆԱՏՕ-ից եւ դիտարկում է Միացյալ Նահանգների՝ այդ կառույցից դուրս գալու հնարավորությունը։ The Daily Telegraph-ի հետ զրույցում էլ՝ նախագահ Թրամփը հայտարարել է, որ լրջորդեն մտածում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության վերանայման հարցի մասին, քանի որ դաշինքը չի աջակցել Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությանը։
Թրամփի հայտարարությունները ըստ էության խաթարել են ՆԱՏՕ-ի՝ զսպող գործոն լինելու իրողությունը, որի շնորհիվ էլ այն գործում է որպես ռազմաքաղաքական բլոկ։ Ավելին, այդ հայտարարությունները կասկածի տակ են դրել այն, թե հարկ եղած դեպքում արդյոք կգործի դաշինքի կանոնադրության՝ հավաքական անվտանգության մասին 5-րդ հոդվածը։ Եվրոպայից էլ արձագանքել են, որ ՆԱՏՕ-ի զորքերը Միացյալ Նահանգներինը չեն, որպեսզի երբ ուզենա երրորդ երկրներ ներխուժման համար դրանք օգտագործի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր