Թոշակառուները 1 միլիոն դոլարից ավելի են շահել վիճակախաղով
Thu, 02 Apr 2026 22:30:20 +0400

Մեծ Բրիտանիայում 15 թոշակառուներ միասին շահել են 1 միլիոն անգլիական ֆունտ, որը համարժեք է 1,33 միլիոն ամերիկյան դոլարի։ Նրանք այդ գումարը շահել են EuroMillions վիճակախաղով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Թոշակառուները միասին աշխատել են նույն ընկերությունում եւ դեռ թոշակի անցնելուց առաջ են սկսել վիճակախաղ խաղալ։ Ամեն շաբաթ յուրաքանչյուրը մոտ 7 դոլար կամ 5 ֆունտ է դրել ընդհանուր ֆոնդում, որը ծախսվել է վիճակախաղի տոմս գնելու համար։
Ի վերջո՝ շահել են խոշոր գումար՝ 1 միլիոն ֆունտ կամ 1,33 միլիոն դոլար։ Թոշակառուները արդեն պլանավորել են թե ոնց են ծախսելու շահած գումարի իրենց մասնաբաժինները։ Ոմանք հիփոթեք են վճարել, մյուսները նոր մեքենա են գնելու, ոմանք էլ մեկնելու են ճամփորդության։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր