Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը
Sun, 05 Apr 2026 22:30:50 +0400

ՆԱՏՕ-ն Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով պառակտման եզրին է, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ WSJ-ի. «ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տրանսատլանտյան կապերը արագորեն վատթարանում են, և Իրանի հետ պատերազմի շուրջ լարվածությունը ամրապնդում է այն զգացողությունը, որ աշխարհի ամենակարևոր աշխարհաքաղաքական գործընկերությունը գնում է դեպի խզում»։
Աղբյուրի պնդմամբ, թեեւ կարծիքներին, թե դա բլեֆ է, սակայն Թրամփը լրջորեն քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը եվրոպացի դաշնակիցների հետ աճող լարվածության ֆոնին։
Նա դժգոհ է Եվրոպայից՝ Իրանի հետ հակամարտության մեջ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին չաջակցելու համար։
Մասնագետները նշում են, որ Եվրոպայի նկատմամբ Թրամփի հռետորաբանությունը նկատելիորեն կոշտացել է։
ՆԱՏՕ-ից դուրս գալու գործընթացը բավականին բարդ է իրավական առումով, բայց եթե Թրամփը կրճատի ռազմական ներկայությունը Եվրոպայում, դա կասկածի տակ կդնի ՆԱՏՕ-ի հիմքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր