Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Բիզնեսի աճի նոր հնարավորություններ չնաշխարհիկ Լոռիում՝ Ամիօ բանկի աջակցությամբ

Բիզնեսի աճի նոր հնարավորություններ չնաշխարհիկ Լոռիում՝ Ամիօ բանկի աջակցությամբ

Fri, 10 Apr 2026 16:55:23 +0400


Չնաշխարհիկ Լոռին կրկին միավորվեց ստեղծարար ու նախաձեռնող մարդկանց շուրջ: Վանաձորում կայացած համաժողովը դարձավ հարթակ, որտեղ բիզնես գաղափարները հանդիպեցին ժամանակակից բանկային գործիքներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի ձեռնարկատերերի համար:

Ամիօ բանկը ներկայացրեց իր ֆինանսական լուծումները, որոնք ուղղված են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ առաջարկելով ճկուն և հարմարեցված գործիքներ, որոնք օգնում են արագ արձագանքել շուկայի փոփոխություններին, բարելավել ֆինանսական կառավարման արդյունավետությունը և ընդլայնել գործունեությունը: Մասնավորապես, AMIO Շտապ և AMIO Մինի վարկատեսակները թույլ են տալիս ձեռնարկատերերին արդյունավետ կառավարել ֆինանսները և աջակցում են բիզնեսի կայուն աճին:

Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» խորագրով հանդիպումը հիանալի առիթ էր ձեռնարկատերերի համար ժամանակակից բանկային լուծումներին ծանոթանալու համար, ուսումնասիրելու ֆինանսավորման առավելություններն ու հնարավորություննեը, ինչպես նաև քննարկել դրանց կիրառելիությունը իրենց բիզնեսներում:

Բանկի առաջարկները փոքր և միջին բիզնեսներին հնարավորություն են տալիս շուկայում ամրապնդել իրենց դիրքերը և բացահայտել նոր զարգացման հեռանկարներ: info@amiobank.am | 010 59 20 20 |

amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջապես երբ Հայաստանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

Վերջապես երբ Հայաստանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը Fri, 03 Jul 2026 14:15:31 +0400 Հայաստանի ազգային հավաքականի …