Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Որտեղ են հաստատվում հարուստ չինացիները

Որտեղ են հաստատվում հարուստ չինացիները

Tue, 07 Apr 2026 04:30:32 +0400


Հարուստ չինացիները սկսել են ակտիվորեն թանկարժեք անշարժ գույք ձեռք բերել Զիմբաբվեի մայրաքաղաք Խարարում եւ այն վերածել են իրենց կապիտալի նոր «մագնիսի»։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Խարարայի պրեստիժային թաղամասերում անշարժ գույքի գները կտրուկ աճել են։ Սակայն դա չի խանգարում, որ առկա լինի մեծ պահանջարկ։ Շատ անշարժ գույքի գործակալություններ նույնիսկ չինարենի իմացությամբ աշխատակիցների են վարձում, որպեսզի կարողանան զարգացնել իրենց բիզնեսը։

Նշենք, որ չինական կապիտալը աֆրիկյան այս երկրի տնտեսության առանձին սեկտորներում արդեն տիրապետող դիրքեր ունի եւ շարունակում է իր տիրապետությունը հաստատել։ Հատկապես Զիմբաբվեով հետաքրքրված են այն չինացի մեծահարուստները, որոնց բիզնեսը կապված է լեռնահանքային արդյունաբերության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով