Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Քծնանքի մրցույթ

Քծնանքի մրցույթ

Tue, 07 Apr 2026 09:00:47 +0400


Անասելի մեծ չափերի է հասել կեղծիքը մեր հասարակության մեջ: 2-3 միլիոն մարդու հաշվարկով, տասնապատիկ ավելի կեղծիք է պտտվում Հայաստանի օդում:

Մեկը կեղծ խաղաղություն ու կայունություն է քարոզում, երկրորդը վիճակագրական կեղծ տվյալներ է օդ նետում, երրորդն ատում է բոլորին, բայց ողջ օրը խոսում է սիրուց ու հարգանքից, չորրորդը կեղծ ինքնավստահություն ու հաղթանակ է ցուցադրում: Իսկ հասարակությունն այս ստի ու կեղծիքի մեջ խարխափում է` չկողմնորոշվելով, թե որն է փրկության հանգրվանը: Ահա` լսում եմ ՔՊ ցուցակում հայտնվելու համար մարտերում պարտված մի երիտասարդ երեսփոխանի խոսքը, որին մերժել են ու փողոց շպրտել` որպես անպետք իր, եւ նա վիրավորանքից հիշել է մի մերժված նախագիծ ու, ՔՊ-ի «ինադու», կրկին բերել է խորհրդարան, «դուք` ինձ, ես` ձեզ» սկզբունքով:

Բոլորին պարզ է, որ մերժողն էլ, ընդունողն էլ մի անձ է` Նիկոլ Փաշինյան անունով: Բայց այս մերժվածն այնքան ողորմելի է, որ անգամ այսօր, երբ լուսանցքում է հայտնվել, գովերգում է Փաշինյանին, փորձում է ներկայացնել, որ հրաշալի հարաբերություններ ունի նրա հետ:

Այս մյուսը նույնպես «մերժվածների» շարքից է` առաջին տասնյակում տեղ չի գտել, եւ պարզ է, որ առաջնային դիրքի այլեւս չի կարող հավակնել, իսկ ինքը հանրապետության երկրորդ-երրորդ դեմքն էր վերջին 5 տարիներին: Բայց երեւի հույս ունի, որ անպաշտոն ու անփող չի թողնի իրեն «ստրկատերը»` մի տաքուկ տեղ կգտնի իր համար, ուստի համագումարում փառաբանում է «ստրկատիրոջը»` մի վերջին անգամ քծնում ու գովերգում:

Մյուսներն էլ, իհարկե, շատ չեն տարբերվում` քծնում են, ժպտում, ծառայում՝ ինչքան ուժ ունեն: Սրանք իշխանություն, փող, կարգավիճակ շատ են սիրել, հետդարձի ճանապարհ չունեն, մի ելք ունեն` Նիկոլի եւ ՔՊ-ի վերարտադրությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

10 կետանոց ծրագիր՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իրանը պատասխանեց ԱՄՆ-ին

10 կետանոց ծրագիր՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իրանը պատասխանեց ԱՄՆ-ին Tue, 07 Apr 2026 11:27:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով