Այս գիշեր Իրանը խոցել է աշխարհում ամենամեծ նավթաքիմիական գործարաններից մեկը

Այս գիշեր Իրանը խոցել է աշխարհում ամենամեծ նավթաքիմիական գործարաններից մեկը

Tue, 07 Apr 2026 11:35:41 +0400


«Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում»,- հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնն ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակ է բացել ամերիկյան ուղղաթիռների վրա»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեծածավալ հատուկ գործողություն Թուրքիայում․ կա մոտ 200 ձերբակալված

Մեծածավալ հատուկ գործողություն Թուրքիայում․ կա մոտ 200 ձերբակալված Sat, 02 May 2026 17:00:59 +0400 Թուրքիայում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով