Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Այսօր արդեն տրանսպորտում կոնֆլիկտներ են ծագել

Tue, 07 Apr 2026 19:15:35 +0400


Երեկ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել ուղևորների տրանսպորտի ուղեվարձը չվճարելու խնդրին։ Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ է։ Ըստ Ավինյանի, տրանսպորտի հսկիչների ներգրավումը եւ տուգանքներ սահմանելն էլ օգուտ չի տվել և պետք է դիմել խիստ միջոցների, որպեսզի ուղեվարձի հավաքագրման ցուցանիշները բարելավվեն։ Տիգրան Ավինյանը կարծում է, որ վճարումներին պետք է մասնակից դառնան նաեւ ավտոբուսների վարորդները` նրանք պետք է հսկեն, որ անվճար որեւէ մեկը չօգտվի հանրային տրանսպորտից: Վարորդներին հանձնարարվել է լինել հետևողական և անհրաժեշտության դեպքում կանխել չվճարող անձանց երթևեկությունը, քանի որ իրենք նաեւ հավելավճարներ են ստանում հավաքվող ուղեվարձերից:

Երեկ Ավինյանի արած հայտարարությունից հետո այսօր առավոտյան արդեն «իրավիճակ էր փոխվել»` ավտոբուսների վարորդները սկսել էին հետեւել ուղեվարձի վճարումներին եւ ուղևորների նկատմամբ հսկողություն իրականացնել։ Նախ, ուղեւորներին արգելում էին հետեւի դռներից նստել, ստիպում էին, որ առջեւից նստեն եւ անմիջապես վճարեն ուղեվարձը, ինչի հետեւանքով հանրային տրանսպորտում այսօր բազմաթիվ կոնֆլիկտներ են ծագել: Մարդիկ դժգոհում էին վարորդների միջամտությունից: Անգամ մի ուղեւորի վարորդը իջեցրել էր ավտոբուսից: Որոշ վարորդներ նույնպես դժգոհ են, ասում են, որ իրենք չեն կարող հետեւել ուղեվարձի վճարումներին եւ չեն կարող պարտադրել ուղեւորներին վճարել: Ուղեւորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչպես կարող է վարորդը հետևել երթևեկությանը` մեզ ապահով տեղ հասցնել` առանց պատահարի, եւ միաժամանակ նայել, թե` ով է վճարում, ով` չէ»։ Մի կնոջ խոսքով էլ` իր տղան վարորդ է աշխատել, բայց այս խնդիրների պատճառով «թքել` դուրս է եկել աշխատանքից»։ Հասարակության շրջանում հաստատ այս գործընթացը շուտով կառաջացնի տարաբնույթ տեսակետներ։ Վարորդների և ուղևորների միջև առաջիկայում կոնֆլիկտներն անխուսափելի են լինելու։ Թեեւ վարորդներից մեկը ուղեւորներին այսօր ասաց, որ «թերհավաքագրումների պատճառով 30 ավտոբուս կանգնած է` չեն քշում»:

Մեզ նաեւ ասացին, որ առաջիկայում վարորդների աշխատավարձից եւ հավեվալվճարներից են պահումներ անելու: Քաղաապետարանում կարծում են, որ` «քանի դեռ իրենց գրպանին չէին կպնում, լուռ էին, հիմա գրպանին կկպնենք` ուղեվարձի վճարման ցուցանիշները կբարելավվեն»։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ֆուտբոլիստին հրավիրել են «Արքայական ընթրիքի»

Հայտնի ֆուտբոլիստին հրավիրել են «Արքայական ընթրիքի» Fri, 23 Oct 2026 21:30:59 +0400 Իսպանիայի Ֆիլիպե 6-րդ…

20 րոպե ago

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը

Կարիերայի 400-րդ գոլային գործողությունը Fri, 23 Oct 2026 21:23:27 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ…

28 րոպե ago

Ակնկալում եմ, որ գոնե գնալուց առաջ տիկին Մանասյանն ինչ որ դրական բան կանի

Ակնկալում եմ, որ գոնե գնալուց առաջ տիկին Մանասյանն ինչ որ դրական բան կանի Fri, 23…

36 րոպե ago

Ապրել է 20-րդ դարի սկզբին, բացահայտվել` 21-րդ դարի սկզբին

Ապրել է 20-րդ դարի սկզբին, բացահայտվել` 21-րդ դարի սկզբին Fri, 23 Oct 2026 21:00:36 +0400…

51 րոպե ago

«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել

«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Fri, 23 Oct 2026 20:52:00 +0400 «Ականատես» դիտորդական…

59 րոպե ago

Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից

Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից Fri, 23…

1 ժամ ago