Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն

Իսրայելն ընդունել է Իրանի մասով Թրամփի առաջարկը, իսկ Լիբանա՞նը․ հայտարարություն

Wed, 08 Apr 2026 10:00:10 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտնել է Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի համաձայնագրի պահպանման մասին։

«Իսրայելը աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները, եթե Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները։ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ապահովելու համար, որ Իրանը այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Իրանի արաբ հարևանների և աշխարհի համար։ Միացյալ Նահանգները Իսրայելին հայտնել է իր հանձնառությունը՝ առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Իսրայելը և Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա», – ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Ի դեպ, այս ընթացքում Լիբանանի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Ալ Հադաթ հեռուստաալիքը, հրեական պետության պաշտպանության բանակը Լիբանանի հարավում հարվածել է շտապօգնության մեքենային, որի հետևանքով զոհվել է 4 մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ եմ հանդիպել Պուտինին, չեմ ուզում սպասել․ Զելենսկու հնչեղ հայտարարությունը

Պատրաստ եմ հանդիպել Պուտինին, չեմ ուզում սպասել․ Զելենսկու հնչեղ հայտարարությունը Wed, 03 Jun 2026 20:10:27 …