Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ
Thu, 09 Apr 2026 17:45:58 +0400

Այսօր առաջատար ընկերությունները գնալով ավելի հաճախ են անցնում փաթեթային առաջարկների՝ միավորելով իրենց ծառայությունները մեկ ամբողջական լուծման մեջ։
Այս մոտեցման նպատակն է ոչ միայն բավարարել հաճախորդների հիմնական կարիքները, այլև առաջարկել ամբողջական և հարմարավետ փորձառություն` առավել շահավետ պայմաններով։
Որպես կայուն և զարգացող բանկ՝ Ամիօն ներկայացրել է «Ամիօ փաթեթներ»-ը՝ միավորելով ամենապահանջված ծառայությունները մեկ տեղում։
Ամիօի երեք փաթեթները՝ Active, Pro և Exclusive, նախատեսված են տարբեր կենսակերպերի և ֆինանսական պահանջների համար։
Active փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են արագ և պարզ բանկային գործարքներ մեկ տեղում:
Pro փաթեթը նախատեսված է հավելյալ առավելություններ փնտրող հաճախորդների համար։
Exclusive փաթեթը առաջարկում է անհատական սպասարկում և պրեմիում պայմաններ:
Փաթեթներն արդեն հասանելի են Ամիօ բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև հնարավոր է ակտիվացնել առցանց՝ AMIO Mobile հավելվածի միջոցով։
Ծանոթացեք մանրամասներին այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե՝ info@amiobank.am
Հեռ․՝ +374 10 59 20 20
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր