Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Մահացած Թաթուլ Հովհաննիսյանին մեղադրում են Գագիկ Ծառուկյանին տարածք տրամադրելու մեջ

Thu, 09 Apr 2026 18:15:38 +0400


Կադաստրի կոմիտեի «Աբովյան» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Թաթուլ Հովհաննիսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն տարիներ առաջ քրեական վարույթ է նախաձեռնել՝ նրան մեղադրելով 2000-ականների սկզբին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին 2 հազար հեկտար տարածք ապօրինի կերպով տրամադրելու համար։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Թաթուլ Հովհաննիսյանի՝ Ծառուկյանին հող տրամադրելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Թաթուլ Հովհաննիսյանի գործողությունների արդյունքում Աբովյան (նախկինում՝ Առինջ) համայնքի սեփականությունից առանց իրավական հիմքի՝ ապօրինի, դուրս է եկել Երևան- Սևան Մ-4 մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, 800 մմ տրամագծով «Կաթնաղբյուր- Երևան» մայրուղային և միջհամայնքային ջրատարով ծանրաբեռնված հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տնօրինման կարգը, իսկ համայնքը զրկվել է համայնքային շահին վերաբերող սկզբունքի պահպանմամբ այդ հողամասն օրենքով սահմանված կարգով տնօրինելու հնարավորությունից»։

Գործը տեւական ժամանակ քննել է Հակակոռուպցիոն կոմիտեն, վերջերս հայտարարել նախաքննության ավարտ, իսկ հսկողը դատախազն այն հաստատել է եւ ուղարկել դատարան։ Թաթուլ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նա ամիսներ առաջ մահացել է եւ հենց նրա ընտանիքի անդամներն են հետմահու արդարացում պահանջում։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն էլ փոխանցեց՝ իր պաշտպանյալն այս քրեական վարույթի հետ առնչություն չունի, կարգավիճակ չի ունեցել, չի հարցաքննվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին

Պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Thu, 09 Apr 2026 22:15:09 +0400 ԿԸՀ-ն արտահերթ նիստ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով