Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Դատախազի որոշումը` Դավիթի վերաբերյալ

Դատախազի որոշումը` Դավիթի վերաբերյալ

Fri, 10 Apr 2026 17:27:37 +0400


Դավիթ Մինասյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հակոբ Կուրեղյանի կողմից ներկայացված միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ, փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտարարել էր` հրատապ դիմել են Գլխավոր դատախազին` կալանքի փոփոխման միջնորդությամբ։

Քննչական մեղադրանք է առաջադրել Սուրբ Աննայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Այդ օրվա կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում: Միքայել եւ Գեւորը ազատ են արձակվել, իսկ Դավիթը` կալանավորվել, նա գտնվում է հիվանդանոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև

Ինչ անպաշտպան և անզոր է 18-ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով