Ի՛սկը ժամանակին էր․ Պուտինը քրեականացնում է ցեղասպանության ժխտումը

Ի՛սկը ժամանակին էր․ Պուտինը քրեականացնում է ցեղասպանության ժխտումը

Fri, 10 Apr 2026 17:15:27 +0400


Ի՛սկը ժամանակին էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը, որով սահմանվում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը ժխտելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու և նրանց գերեզմանները պղծելու համար։ Նախատեսվում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Ժամանակին էր, որովհետև խորհրդային փոքր պետությունների համար այն հաճախ դիտարկվում է որպես քաղաքական ազդեցության և ճնշման գործիք։

Այս համատեքստում թեման առավել զգայուն է դառնում նաև Հայաստանի համար, հատկապես այն փուլերում, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից արված որոշ հայտարարություններ Հայոց ցեղասպանության ճանաչման և ձևակերպումների շուրջ տարբեր կերպ են մեկնաբանվում՝ հանրային և քաղաքական շրջանակներում։

Նման օրենքների գոյությունը միջազգային իրավաքաղաքական դաշտում ուժեղացնում է ցեղասպանությունների հիշողության պաշտպանության գաղափարը։ Հայաստանի համար սա լրացուցիչ հնարավորություն է՝ վերահաստատելու, որ ցեղասպանության ժխտումը ոչ միայն պատմական կամ բարոյական, այլ նաև իրավական և քաղաքական պատասխանատվության ենթակա երևույթ է։ Այդպիսի զարգացումները կարող են ձևավորել ավելի լայն միջազգային միջավայր, որը կարող է ծառայել Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կհայտնվի՞ Լիլիթ Մակունցը բանտում

Կհայտնվի՞ Լիլիթ Մակունցը բանտում Fri, 08 May 2026 15:15:13 +0400 Հայաստանի քաղաքական կյանքում հանրային քննադատության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով