Գիտի՝ վերջը եկել է. էլ ասելու, անելու բան չունի

Գիտի՝ վերջը եկել է. էլ ասելու, անելու բան չունի

Wed, 20 May 2026 13:07:13 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մեղրիում ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին և նրա պահվածքին՝ այն գնահատելով քաղաքական և հանրային վստահության անկման համատեքստում։

Ծառուկյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների վարքագիծը ցույց է տալիս, որ նրանց դիրքերը թուլացել են, իսկ հասարակական աջակցությունը՝ նվազել։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, կատարված հարցումները վկայում են՝ նախկին վստահության մակարդակը այլևս չկա, և խոստումների մեծ մասը չի իրականացվել։

Նա նաև հավելել է, որ քաղաքական գործիչների պահվածքը հաճախ արտացոլում է իրական իրավիճակը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանությունը կորցրել է իր նախկին ազդեցությունն ու նախաձեռնողականությունը, և այլևս չունի նույն հնարավորությունները, որոնք ուներ նախկինում։

«Պահվածքից բոլորը հասկանում են, որ էլ առաջվանը չի, գիտի, որ վերջը եկել է, էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու, ոչ էլ կարա անի»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի օր, որ համբերությունից դուրս գա ՌԴ նախագահը, ասի՝ գնացեք ԵԱՏՄ-ից, ինչ ենք անելու

Մի օր, որ համբերությունից դուրս գա ՌԴ նախագահը, ասի՝ գնացեք ԵԱՏՄ-ից, ինչ ենք անելու Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով