Երգիչ է ձերբակալվել՝ թմրանյութեր պարունակող պրոդուկտի գովազդման համար
Fri, 10 Apr 2026 18:30:39 +0400

Ձերբակալվել է թուրք հայտնի երգիչ Յուսուֆ Գյունայը։ Պառճառը եղել է այն թեյատեսակի գովազդումը նրա կողմից, որի մեջ հայտնաբերվել է թմրանյութ։ Երգիչը իր յութուբյան ալիքում հրապարակած տեսանյութերից մեկում գովազդել է այդ ըմպելիքը։ Հետազոտությունը պարզել է, որ թեյի մեջ պարունակում է DMT՝ դիմեթիլտրիմպտամին հոգեմետ արգելված նյութը, որը ընդգծված հալյուցինոգեն ազդեցություն ունի։ Haber Global-ի փոխանցման համաձայն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր