Ով ուզում է ընտրվի, ինձ մնացել ա ապրելու մի 2 տարի բան
Fri, 10 Apr 2026 19:45:16 +0400

«Հրապարակի» զրուցակիցը բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն է:
– Պարոն Ծատուրյան, երկու ամսից խորհրդարանական ընտրություններ են: Ի՞նչ կարծիք ունեք թեկնածուների մասին:
– Ես քաղաքականությամբ, ընտրություն-մընտրություն ոչ մի բանով չեմ հետաքրքրվում:
– Իսկ չե՞ք մասնակցելու ընտրություններին:
– Մասնակցելու եմ, բայց գաղտնիք է, թե ում եմ ընտրելու, դա ասելու բան չէ:
– Կա՞ թեկնածու, որին համակրում եք, մի ժամանակ Փաշինյանին էիք համակրում:
– Չունեմ հիմա ոչ մի ֆավորիտ թեկնածու, այ մարդ իմ աղքատ ջանից ի՞նչ եք ուզում, ես 81 տարեկան մարդ եմ, ապրեմ, ապրեմ հազիվ մի երկու տարի ապրեմ: Ով ուզում է ընտրվի, ինձ մնացել ա ապրելու մի 2 տարի բան, ես ընտրում եմ Աստծուն:
– Բայց Աստծո անունը չկա ընտրությունների ցուցակում:
– Աստված է միակ ճշմարիտը:
– Գո՞հ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից:
– Ես մենակ մի բան եմ ուզում, որ էս մեր հայրենիքը դառնա իսկապես անկախ և իսկապես ազատ ու ինքնիշխան:
– Օրինակ` վարչապետը ասում է` քանի որ Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, այդ պատճառով էլ ինքը նույնպես Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Եթե երկրի վարչապետը նման հայտարարություններ է անում, արդյո՞ք մենք կարող ենք ինքնիշխանության մասին խոսել:
– Ռուսաստանի հերն էլ անիծեմ, ես հիմիկվա Ռուսաստանը չեմ ընդունում և չեմ սիրում, վերջացավ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր