Եվրամիությանը մեղադրել է «Համացանցային գրաքննությունը ուժեղացնելու մեջ»

Եվրամիությանը մեղադրել է «Համացանցային գրաքննությունը ուժեղացնելու մեջ»

Fri, 10 Apr 2026 20:30:56 +0400


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեղադրել է Եվրամիությանը՝ Համացանցում գրաքննությունը եւ հետապնդումները ուժեղացնելու մեջ՝ իր հսկողության տակ գտնվող ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների միջոցով։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ Համաձայն Դուրովի, Բրյուսելը դրա համար օգտագործում է AI Forensics կառույցը։ Նա հայտարարել է, որ այդ կազմակերպությունը աշխատում է Եվրահանձնաժողովի օգտին եւ ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի կողմից։

Այդ կազմակերպությունը Telegram-ը համարել է խնդիր, քանի որ մարդիկ կարող են այլ սոցկայքերի բովանդակությունը քննարկել տելեգրամյան փակ խմբերում։ Իր հրապարակմանը կից՝ նա հրապարակել է ֆրանսիական պետական France24-ում հրապարակված հոդվածը, որտեղ ասվում է այն մասին, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր վիրավորական հրապարակումներ են անում սոցկայքերում, եւ նրանք, ովքեր դրանք օգտագործում են Telegram-ում։ Դուրովի կարծիքով այդ թեզիսը տարածում են մի շարք առաջատար եվրոպական ԶԼՄ-ներ, ինչպիսիք են՝ El País, Der Spiegel, Wired, AFP, Le Parisien, 20 Minutes, Ouest-France եւ Le Figaro պարբերականները։ Գործարարը կարծում է, որ նման ոչ խելամիտ թեզիսների տարածումը պետք է կանխել եւ թույլ չտալ հասարակությանը մոլորության մեջ գցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայթյուն է որոտացել հրեամետ կենտրոնի մոտակայքում

Պայթյուն է որոտացել հրեամետ կենտրոնի մոտակայքում Sat, 04 Apr 2026 21:30:54 +0400 Պայթյուն է որոտացել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով