Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է Telegram-ը

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է Telegram-ը

Fri, 10 Apr 2026 13:30:52 +0400


Ռուսաստանում Telegram մեսենջերին ուղղված անհաջող հարցումների մակարդակը հասել է 100%-ի, ըստ detector404.ru ծառայության։

Նախկինում այդ ցուցանիշը կազմում էր մոտ 64%։

Ծառայության տվյալներով՝ օգտատերերը զանգվածաբար բողոքում են հավելված մուտք գործելու կամ հաղորդագրություններ ուղարկելու կամ ստանալու հնարավորության բացակայությունից։

Օգտատերերի կողմից հաղորդված հիմնական խնդիրներից են՝ կայքի անհասանելիությունը, մեդիա ֆայլերը բեռնելու անկարողությունը, բջջային հավելվածի խափանումները և ծառայությանը միանալու անկարողությունը։

Վերջին 24 ժամվա վիճակագրության համաձայն՝ բողոքների ամենամեծ թիվը վերաբերում է Telegram-ի բջջային տարբերակին, կազմելով բոլոր սխալների մասին հաղորդումների մոտ 51%-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը

Ռուսաստանում ընտրությունների նախնական արդյունքը Mon, 21 Sep 2026 10:00:12 +0400 Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները …