Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Ինչ թվեր են արձանագրվել. սուր շնչառական վարակներով դեպքերից մանրամասներ

Ինչ թվեր են արձանագրվել. սուր շնչառական վարակներով դեպքերից մանրամասներ

Fri, 10 Apr 2026 13:15:52 +0400


2026թ.-ի 14-րդ շաբաթվա ընթացքում (30.03․2026-05.04.2026) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը կազմել է 93, որը 14%-ով աճել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ։

ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 8.5% նախորդ շաբաթվա 7.4%-ի համեմատ։ Հարկ է նշել, որ դեպքերը բաշխվել են 3 տարիքային խմբերում. 0-4 տարեկանների շրջանում` 42%, 5-14 տարեկանների շրջանում` 56% և 30-64 տարիքային խմբում` 2%: Ընդհանոր դեպքերից 4-ը հոսպիտալացվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից 3-ը՝ 0-4 տարիքային խմբում։

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 5։ ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում

Հայտնի է՝ քանի դատապարտյալ ու կալանավոր կա այսօր ՀՀ-ում Tue, 03 Nov 2026 13:01:13 +0400 …