Ծանր զրույց է սպասվում․ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են

Ծանր զրույց է սպասվում․ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են

Sat, 11 Apr 2026 10:30:55 +0400


Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ հնարավոր բանակցությունների համար։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ղալիբաֆին ուղեկցում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանը, Կենտրոնական բանկի ղեկավարը և խորհրդարանի մի շարք անդամներ։

Հաղորդվում է, որ բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, եթե ամերիկյան կողմը ընդունի Թեհրանի նախապայմանները։

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադ են ժամանել նաև ԱՄՆ ներկայացուցիչները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ Sun, 03 May 2026 15:00:00 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով