Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին

Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին

Sat, 11 Apr 2026 12:53:40 +0400


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում ապրիլի 15-19-ը կայանալիք «Միջխորհրդարանական միության» (ՊԱԲ) 152-րդ գլխավոր ժողովից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք «ՊԱԲ» Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում, որին մասնակցելու համար Ստամբուլ են մեկնելու նաև Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները, նախատեսվում է եռակողմ հանդիպում, վերջինս ասել է.

«Թուրքիան սկզբից ևեթ հավատացել է, որ Հարավային Կովկասում հնարավոր է ստեղծել մի մեխանիզմ, որտեղ բոլոր երկրները կարող են համագործակցել»:

Ըստ Քուրթուլմուշի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած մերձեցումը Թուրքիան համարում է չափազանց դրական և կարևոր։ Նշելով, որ Հարավային Կովկասում նոր հավասարակշռություն է ստեղծվել «Ղարաբաղն օկուպացիայից ազատագրվելով» (Լեռնային Ղարաբաղը/Արցախն Ադրբեջանի կողմից ամբողջությամբ բռնազավթվել է 2023-ի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի արդյունքում-խմբ) Քուրթուլմուշը հավելել է․

«Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով կարող են լինել և՛ խորհրդարանական, և՛ քաղաքական մակարդակում եռակողմ հարաբերություններ այնպես, ինչպես որ այլ երկրների հետ մեր հարաբերություններն են։ Բացի այդ, դրանք կարող են Կովկասի մյուս երկրների վրա էլ տարածվել։ Մենք տեսնում ենք, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանում և հույս ունենք, որ հնարավորինս շուտ, տա Աստված, ամբողջ Հարավային Կովկասը կվերածվի լիարժեք խաղաղության մթնոլորտի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

TikTok-ին տուգանել են մոտ 30 միլիոն դոլարով

TikTok-ին տուգանել են մոտ 30 միլիոն դոլարով Thu, 27 Aug 2026 19:00:26 +0400 Բրազիլական իշխանությունները…

20 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները Thu, 27 Aug 2026 18:49:39…

31 րոպե ago

Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ

Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ Thu, 27 Aug 2026 18:45:56 +0400 ՔՊ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի…

35 րոպե ago

Դիվերսիա են կանխել

Դիվերսիա են կանխել Thu, 27 Aug 2026 18:30:53 +0400 Սլովակիայում իրավապահները կանխել են դիվերսիա, որը…

50 րոպե ago

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային Thu, 27 Aug 2026 18:15:40 +0400 Ալեն Սիմոնյանն…

1 ժամ ago

«Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ կլինի

«Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ կլինի Thu, 27 Aug 2026 18:08:10 +0400 Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝…

1 ժամ ago