«Հզբոլլահ»-ը բանակցություններից առաջ հարվածել է Իսրայելին
Sat, 11 Apr 2026 16:00:26 +0400

«Հզբոլլահ» խմբավորումը պնդում է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է իսրայելական զորքերի վրա։
Խմբավորումը պնդում է, որ իր զինյալները հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյաթ Շմոնա բնակավայրի մոտ գտնվող իսրայելական զորքերի վրա, ինչպես նաև հարվածել են Յաարա զորանոցին։
Նախորդ օրը CNN-ը հաղորդել էր, որ Իսրայելի, Լիբանանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները պատրաստվում են ուղիղ խաղաղության բանակցությունների։ Դրանք կարող են տեղի ունենալ ապրիլի 14-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր