Արարատը մեր սրտերում է
Sat, 11 Apr 2026 18:49:42 +0400

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմեց հավաքված հազարավոր քաղաքացիներին՝ բարձրացնելով ընտրության վերաբերյալ հարց։
Նա ընդգծեց՝ հասարակությունը կանգնած է տարբեր ճանապարհների միջև՝ աղքատություն և անորոշություն, թե՞ փոփոխությունների ուղի։ Նրա խոսքով՝ ներկա իշխանությունների օրոք մարդիկ ապրում են վախի և լճացման պայմաններում, իսկ այլընտրանքը փոփոխություններն են, որոնք, ըստ նրա, կապված են Սամվել Կարապետյանի հետ։
Ելույթի ընթացքում Կարապետյանը հայտարարեց, որ երկրի համար անհրաժեշտ փոփոխությունը կարող է իրականություն դառնալ միայն նոր քաղաքական գործընթացի միջոցով և այդ համատեքստում որպես գլխավոր գործիչ նշեց Սամվել Կարապետյանին՝ նրան ներկայացնելով որպես ապագա վարչապետի թեկնածու։
Հանրահավաքի մասնակիցները նրա խոսքերին արձագանքեցին միասնական վանկարկումներով՝ արտահայտելով փոփոխությունների պահանջը։
Նարեկ Կարապետյանը շարունակեց իր խոսքը՝ ընդգծելով, որ փոփոխությունը անհրաժեշտ է ուժեղ պետություն կառուցելու համար։ Նրա խոսքով՝ պատմական այս փուլում հենց այդ փոփոխությունն է կարող է նոր ընթացք տալ երկրին։
Ելույթի ավարտին նա բարձրացրեց հայոց եռագույնը՝ ընդգծելով իրենց հավատարմությունը ազգային արժեքներին և առաքելությանը։ Նրա խոսքով՝ դրոշը խորհրդանշում է ժողովրդի միասնականությունը, իսկ Արարատը՝ ազգային ինքնության խորքային արժեքները։
«Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր