Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին

Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին

Wed, 15 Apr 2026 11:33:50 +0400


Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է միլիարդատեր,«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեղադրյալների առարկությամբ, նիստը չի կարող տեսանկարահանվել։

Այսօրվա նիստին Սամվել Կարապետյանը պատասխանեց դատարանի հարցերին` իր ինքնության վերաբերյալ. «Ես ՀՀ-ի քաղաքացի եմ, ունեմ նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»։

Կարապետյանը նաեւ հայտնեց` ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։

Իր աշխատելու վերաբերյալ էլ նշեց. «Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է վերացվի

Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է վերացվի Fri, 17 Apr 2026 14:47:31 +0400 Փաստաբան Արամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով