Բանակցում են դեռ, երրորդ փուլն է․ լարված րոպեներ են
Sun, 12 Apr 2026 11:00:02 +0400

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները Իսլամաբադում սկսել են բանակցությունների երրորդ փուլը, որին միացել է նաև Պակիստանը, հաղորդում է Tasnim-ը։
Ըստ գործակալության՝ բանակցությունների ներկայիս փուլը կարող է լինել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու «վերջին հնարավորությունը»։
ԱՄՆ-Իրան բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում, միաժամանակ հաղորդում է New York Post-ի լրագրող Քեյթլին Դորնբոսը։
«Իսլամաբադում կեսգիշեր է, և ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանի միջնորդությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են «Սերենա» հյուրանոցում։ Մանրամասները գաղտնի են պահվում. նույնիսկ մենք՝ Սպիտակ տան մամուլի խումբը, չգիտենք՝ բանակցությունները կշարունակվեն, կլինի՞ բանակցությունների երկրորդ օր, թե՞ այսօր երեկոյան կավարտվեն», – ընդգծել թ Դորնբոսը։
Իրանական Fars լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ Միացյալ Նահանգները փորձում է Իսլամաբադում Իրանի հետ ընթացող բանակցություններում ապահովել այն, ինչին չի հաջողվել հասնել պատերազմում։
Իրանի բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը Պակիստանում գտնվող Fars-ի թղթակցին ասել է, որ ԱՄՆ-ն «չափազանց մեծ պահանջներ» է ներկայացնում Հորմուզի նեղուցի վերաբերյալ։
«Այն, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ հասնել 40-օրյա պատերազմի ընթացքում՝ նավերի ապահովագրության և տանկերների ուղեկցման, ինչպես նաև այլ ռազմական և տնտեսական գաղափարների միջոցով, և վեց շաբաթ տևած պատերազմի ու սպառնալիքների միջոցով, այժմ նրանք ակնկալում են հեշտությամբ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Հորմուզի նեղուցից բացի, ԱՄՆ-ն անընդունելի պահանջներ է ներկայացրել մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Աղբյուրը ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը «վճռական է պաշտպանել մարտադաշտում ձեռք բերվածը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր