Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

Իրանի դեմ պատերազմը ծանր է նստում․ ԱՄՆ-ի պետպարտքը շեշտակի աճել է

Իրանի դեմ պատերազմը ծանր է նստում․ ԱՄՆ-ի պետպարտքը շեշտակի աճել է

Sat, 30 May 2026 14:00:28 +0400


Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից և երկրի նկատմամբ ծովային շրջափակման սահմանումից հետո երեք ամսվա ընթացքում ԱՄՆ պետական ​​պարտքն աճել է ավելի քան 406.5 միլիարդ դոլարով։

Այս տվյալները փոխանցում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Այս տարվա փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանի թիրախներին։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին հրադադարի մասին։

Գործողության մեկնարկից մեկ օր առաջ՝ փետրվարի 27-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնեց, որ երկրի ընդհանուր պետական ​​պարտքը կազմում է 38 տրիլիոն 769 միլիարդ 805 միլիոն դոլար։

Մայիսի 30-ին գերատեսչության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ այս թիվը հասել է 39 տրլն 176 մլրդ 301 մլն դոլարի։

Այսպիսով, ԱՄՆ զինված ուժերի կողմից ակտիվ մարտական ​​գործողություններից և Իրանի շրջափակմանն անցնելուց հետո երեք ամսվա ընթացքում երկրի պետական ​​պարտքն աճել է 406.5 միլիարդ դոլարով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դա պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ փտի քրեակատարողական հիմնարկում

Դա պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ փտի քրեակատարողական հիմնարկում Wed, 19 Aug …