Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես

Sun, 12 Apr 2026 15:30:09 +0400


Հացը որպես սննդատեսակ սննդակարգից հանելը նիհարեցման ցանկացած պրոցեսում համարվում է պարտադիր պայման։

Սակայն իրականում հացն ինքնին մարդու կազմվածքի «թշնամին» չէ, որքան էլ այդպես է ներկայացվում։ Այս մասին հայտարարել է ռուս բժիշկ-էնդոկրինոլոգ Յուլյա Ատամանովան։

Նա կարծում է, որ մարդու մոտ ավելորդ քաշի հավաքումը կապված է ոչ այնքան հացակերության, որքան սննդակարգի ընդհանուր բալանսի եւ քանակության հետ։

«Մարդը քաշ է հավաքում ոչ թե հացը որպես մթերք իր սննդում օգտագործելուց։ Ինքս էլ սիրում եմ հաց եւ ուտում եմ ամեն օր ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հրաժարվել հացից։ Բացի այդ, այն հիանալի մթերք է մանրաթելեր պարունակող, հատկապես, եթե հացն ամբողջահատիկ ցորենից է»,- նշել է Ատամանովան։

Փորձագետը ընդգծել է, որ հացի բացառումը սննդից հաճախ միայն ժամանակավոր նիհարեցման էֆեկտ է տալիս եւ եթե մարդը նորից սկսի այն ուտել, այդ էֆեկտը հօդս կցնդի։

Ավելի կարեւոր է, ըստ Ատամանովի, սովորել բալանսավորել սննդարգն ու սննդառության քանակությունը։ Մեկ սննդառության պահի համար կարելի է ուտել 25-50 գրամ հաց։ Նախընտրություն պետք է տալ ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացին։ Ընդ որում, որքան պարզ է բաղադրությունը, այնքան ավելի լավ, ընդգծել է մասնագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նրա ժեստերը, ժպիտը առողջ մարդու մասին չեն, ժեստիկուլյացիան բնորոշ է պսիխոպաթներին

Նրա ժեստերը, ժպիտը առողջ մարդու մասին չեն, ժեստիկուլյացիան բնորոշ է պսիխոպաթներին Sat, 04 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով