Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես

Արդյոք հացը մարդու կազմվածքի «թշնամի՞ն» է, թե դա միֆ է պարզապես

Sun, 12 Apr 2026 15:30:09 +0400


Հացը որպես սննդատեսակ սննդակարգից հանելը նիհարեցման ցանկացած պրոցեսում համարվում է պարտադիր պայման։

Սակայն իրականում հացն ինքնին մարդու կազմվածքի «թշնամին» չէ, որքան էլ այդպես է ներկայացվում։ Այս մասին հայտարարել է ռուս բժիշկ-էնդոկրինոլոգ Յուլյա Ատամանովան։

Նա կարծում է, որ մարդու մոտ ավելորդ քաշի հավաքումը կապված է ոչ այնքան հացակերության, որքան սննդակարգի ընդհանուր բալանսի եւ քանակության հետ։

«Մարդը քաշ է հավաքում ոչ թե հացը որպես մթերք իր սննդում օգտագործելուց։ Ինքս էլ սիրում եմ հաց եւ ուտում եմ ամեն օր ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հրաժարվել հացից։ Բացի այդ, այն հիանալի մթերք է մանրաթելեր պարունակող, հատկապես, եթե հացն ամբողջահատիկ ցորենից է»,- նշել է Ատամանովան։

Փորձագետը ընդգծել է, որ հացի բացառումը սննդից հաճախ միայն ժամանակավոր նիհարեցման էֆեկտ է տալիս եւ եթե մարդը նորից սկսի այն ուտել, այդ էֆեկտը հօդս կցնդի։

Ավելի կարեւոր է, ըստ Ատամանովի, սովորել բալանսավորել սննդարգն ու սննդառության քանակությունը։ Մեկ սննդառության պահի համար կարելի է ուտել 25-50 գրամ հաց։ Նախընտրություն պետք է տալ ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացին։ Ընդ որում, որքան պարզ է բաղադրությունը, այնքան ավելի լավ, ընդգծել է մասնագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկ մի ժամանակ իր համար պատիվ էր համարում Րաֆֆու կողքը կանգնելը, նրա ձեռքը բռնելը…

Իսկ մի ժամանակ իր համար պատիվ էր համարում Րաֆֆու կողքը կանգնելը, նրա ձեռքը բռնելը… Mon, …