Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Եվրոպայի որ երկրում է անշարժ գույքը թանկացել

Եվրոպայի որ երկրում է անշարժ գույքը թանկացել

Mon, 13 Apr 2026 23:00:51 +0400


2025 թվականի չորրորդ եռամսյակում Եվրոպայում անշարժ գույքը թանկացել է 5,5 տոկոսով։ Այս մասին հայտնում է Euronews-ը։Համաձայն «Եվրոստատի» տվյալների, ԵՄ-ում անշարժ գույքի գները կայուն աճ են արձանագրել, որոշ երկրներում մինչեւ 10 տոկոսի հասնող։ Անշարժ գույքը թանկացել է հատկապես Հունգարիայում՝ 21,2 տոկոս։ Փորձագետները դա կապում են ակտիվ ներդրումների եւ պետական աջակցության ծրագրերի ակտիվ իրաանացման հետ։ 18,9 տոկոսով թանկացել է անշարժ գույքը Պորտուգալիայում։ Խորվաթիայում այն կազմել է 16,1 տոկոս, Իսպանիայում՝ 12,9 տոկոս։

Այս դեպքում մեծ դերակատարություն է ունեցել միջազգային պահանջարկի կտրուկ աճը։ Սլովակիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Չեխիայում անշարժ գույքը գնաճը գտնվում է 10 տոկոսի շրջանակում։ Գերմանիայում այն կազմում է 3 տոկոս, Ֆրանսիայում՝ 1 տոկոս։ ԵՄ միակ երկիրը, որտեղ անշարժ գույքն էժանացել է 3,1 տոկոսով, Ֆինլանդիան է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Tue, 07 Apr 2026 20:00:46 +0400 Նավթը Համաշխարհային շուկայում թանկացել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով