Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ռոման Երիցյանը հայտնում է խաբեության մասին

Mon, 13 Apr 2026 22:47:15 +0400


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անհայտ անձինք, ներկայանալով «Թիմ Տելեկոմ» ԲԲ ընկերության աշխատակիցներ, օտարերկրյա հեռախոսահամարներից զանգահարում են բաժանորդներին, խաբեության միջոցով նրանցից պահանջում բանկային քարտերի տվյալներ, գաղտնաբառեր և այլ անձնական տեղեկություններ, ինչի արդյունքում իրականցվում է համակարգչային հափշտակություն, և մարդկանց բանկային հաշիվներից դուրս բերվում առկա բոլոր դրամական միջոցները։

Զանգերը հիմնականում կատարվում են WhatsApp հավելվածի միջոցով, խոսակցությունը՝ ռուսերեն լեզվով։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ նրանք ներկայացնում են «5G» ինտերնետի կարգավորման կամ տեխնիկական թարմացման անհրաժեշտություն։

Միայն այսօր ստացել եմ շուրջ երկու տասնյակ ահազանգեր, իսկ նշված անձանց պատճառված վնասը կազմում է արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամ։

Կրկնում եմ. ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ Thu, 30 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով