Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Կարևոր հայտարարություն

Կարևոր հայտարարություն

Mon, 13 Apr 2026 23:01:25 +0400


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ինչպես հայտնի է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը գտնվում է նախապատրաստության եզրափակիչ փուլում։ Մրցաշարը կանցկացվի ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը անդրադարձել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Արմեն Բաբալարյանը պարզաբանել է, որ Ալեքսանյանի բացակայությունը կրում է ժամանակավոր բնույթ և կապված է վերականգնման գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ փորձառու մարզիկը Գերմանիայում անցել է մեկամսյա բուժման կուրս, վերադարձել է թիմ և արդեն ակտիվորեն մարզվում է՝ շարունակելով նաև վերականգնողական աշխատանքները։

Մարզիչը ընդգծել է, որ Ալեքսանյանը բաց կթողնի միայն Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։ Նրա սպորտային կարիերայի դադարեցման կամ երկարատև ընդմիջման մասին խոսք չկա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը Mon, 14 Sep 2026 23:30:02 +0400 Amazon ընկերությունը տեղեկացրել է …