Կարևոր հայտարարություն
Mon, 13 Apr 2026 23:01:25 +0400

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ, ինչպես հայտնի է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը գտնվում է նախապատրաստության եզրափակիչ փուլում։ Մրցաշարը կանցկացվի ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը անդրադարձել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Արմեն Բաբալարյանը պարզաբանել է, որ Ալեքսանյանի բացակայությունը կրում է ժամանակավոր բնույթ և կապված է վերականգնման գործընթացի հետ։ Նրա խոսքով՝ փորձառու մարզիկը Գերմանիայում անցել է մեկամսյա բուժման կուրս, վերադարձել է թիմ և արդեն ակտիվորեն մարզվում է՝ շարունակելով նաև վերականգնողական աշխատանքները։
Մարզիչը ընդգծել է, որ Ալեքսանյանը բաց կթողնի միայն Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը։ Նրա սպորտային կարիերայի դադարեցման կամ երկարատև ընդմիջման մասին խոսք չկա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր