Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Արդյոք թեյն ու սուրճը կարող են անքնություն առաջացնել․ տեսակետ

Արդյոք թեյն ու սուրճը կարող են անքնություն առաջացնել․ տեսակետ

Mon, 13 Apr 2026 23:55:53 +0400


Գիտնականները կարծում են, որ սուրճի եւ թեյի չափավոր քանակությամբ օգտագործումը սննդակարգում ամենեւին էլ անքնություն չի առաջացնում։ Կարեւորը այս դեպքում՝ չափավորությունը պահպանելն է, առողջությանը վնաս չհասցնելու համար։ Այս մասին կարդում ենք Journal of Sleep Research պարբերականը։

Երկար ժամանակ, ի դեպ, կար կարծիք, որ թեյն ու սուրճն առհասարակ բացասաբար են ազդում մարդու քնի որակի եւ տեւողության վրա։ Սակայն այժմ կատարված բազմաթիվ հետազոտություններ եւ հարցախույզներ ապացուցում են, որ խնդիրը ոչ այնքան թեյի ու սուրճի մեջ է, որքան դրանց օգտագործման հաճախականության եւ ծավալների, առհասարակ՝ կենսակերպի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր գենետիկորեն հակում ունեն սուրճ կամ թեյ շատ օգտագործելու սննդի մեջ, օրվա ցերեկային ժամերին գրեթե քնի կարիք չեն ունենում։ Նույնն է նաեւ կոֆեինի բարձր մեթաբոլիզմ ունեցողների մոտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որքան սուրճ են խմել Պենտագոնում՝ Իրանական էսկալացիայի ժամանակ

Որքան սուրճ են խմել Պենտագոնում՝ Իրանական էսկալացիայի ժամանակ Thu, 09 Apr 2026 22:00:03 +0400 Ամերիկացի …