«Հրապարակ»․ Ստուգում են հայկական կոնյակի որակը եւ հետ ուղարկում

«Հրապարակ»․ Ստուգում են հայկական կոնյակի որակը եւ հետ ուղարկում

Wed, 15 Apr 2026 09:45:25 +0400


Ռուսաստանը Հայաստանի համար էժան գազի, սեզոնային աշխատողների եւ նրանց ընտանիքների եկամտի աղբյուր է, մեր առեւտրաշրջանառության զգալի մասի՝ տարբեր գնահատականներով, 35-40 տոկոսն ապահովող երկիրը (իսկ պատժամիջոցները շրջանցող գործարքներով հանդերձ՝ մոտ 60 տոկոսի), նաեւ՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների զգալի մասի շուկան:

Չկա մեկը Հայաստանում, որ չհասկանա այս պարզ իրողությունը։ Դա հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սրանով են, թերեւս, բացատրվում մոսկովյան այցից հետո նրա հաճախակի դարձած հանդիպումները գործարարների հետ։ Արդեն գրել էինք, որ օրերս վարչապետ Փաշինյանն «աշխատանքային նախաճաշի» է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, որի նպատակը Ռուսաստանի հետ աշխատող հայ գործարարներին հանգստացնելն է եղել: Ըստ «Հրապարակի» աղբյուրների, հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկաներ կբացեն` ոչինչ, որ ռուսական շուկայից զրկվեք, բայց գործարարները դժգոհ են դուրս եկել հանդիպումից։

Այսօր արդեն նոր տեղեկություն ենք ստացել: «Հրապարակի» աղբյուրը հաղորդում է, որ արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ռուսները սահմանին թանկարժեք սարքավորում են տեղադրել` մոտ 10-12 հազար դոլար արժողության, որով ստուգում են հայկական կոնյակի որակը եւ զանգվածաբար հետ ուղարկում: «Շիշ առ շիշ ստուգում են: Շիշը հանում են, նայում, եւ եթե խաղողի սպիրտը 80 տոկոսից պակաս է, չեն թողնում, որ մտցնեն Ռուսաստան»,- ասում է բիզնես շրջանակի մեր տեղեկացված աղբյուրը: Ըստ դրա, կոնյակի մեծ մասը, բացի Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքից, չի բավարարում այդ չափանիշներին: Իհարկե, Ռուսաստանում սրա անունը սանկցիա կամ պատժամիջոց չեն դնում, այլ՝ ֆիտոսանիտարական եւ մաքսային հսկողության խստացում, որը կապում են այն կասկածների հետ, թե Հայաստանն իր շուկան բացել է ԵՄ ապրանքների առաջ եւ թաքուն այլ երկրների ապրանք է ներկրում Ռուսաստան` առանց մաքսային վճարումներ անելու: Հասկանալի է, որ ստուգումները քաղաքական հենք ունեն եւ խստացել են Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, որը ցրել է ՌԴ նախագահի վերջին կասկածները՝ Հայաստանի պրոեվրոպական կողմնորոշման հարցում:

Ի դեպ, այս սանկցիաներից տուժելու են նաեւ ռուսաստանցի գործարարները: Մաքսատունը բարձրացրել է «ոչ բարեկամական» երկրներում արտադրված ապրանքների մաքսատուրքը, որոնց թվում են սննդամթերքը, ալկոհոլը, հագուստը, կոսմետիկ միջոցները: Մոսկվայի մարզի ձեռներեցության զարգացման կենտրոնի տվյալներով, ֆրանսիական շրթներկի համար բազային մաքսատուրքը, օրինակ, 6,5 տոկոսից աճել է մինչեւ 35 տոկոս, իսկ ֆրանսիական օծանելիքի համար տուրքն ավելացել է 20 տոկոսով: ՌԴ պետական մարմինները հայտնել են, որ բարձր դրույքաչափերը գործելու են մինչեւ 2027-ի վերջը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի

ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն կազմակերպությունը կարձագանքի Wed, 11 Nov 2026 17:30:22 +0400 Հայաստանը չի մասնակցում…

13 րոպե ago

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան Wed, 11 Nov…

17 րոպե ago

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է

Շտապօգնության ուշ հասնելն են շահարկում, ես ճշտել եմ 20 րոպեում հասել է Wed, 11 Nov…

31 րոպե ago

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է

ՀՀ-ում թոփ 3 պռոիշխանական համայնքապետներից մեկը Եղեգնաձորի համայնքապետն է Wed, 11 Nov 2026 17:07:25 +0400…

36 րոպե ago

Նման դեպքեր լինելու են, հովիվ կարող է հատել հայկական սահմանը

Նման դեպքեր լինելու են, հովիվ կարող է հատել հայկական սահմանը Wed, 11 Nov 2026 17:02:07…

41 րոպե ago

Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում

Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում Wed, 11 Nov 2026 17:00:41 +0400 Գերմանիան կարող…

43 րոպե ago