«Հրապարակ»․ Էկոպարեկների տեղամասի պետին ազատել են

«Հրապարակ»․ Էկոպարեկների տեղամասի պետին ազատել են

Thu, 16 Apr 2026 10:25:00 +0400


Դիլիջան քաղաքից տեղեկացանք, որ պաշտոնից ազատվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը։ Փետրվարի 20-ին Դիլիջանում պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել էին Արտյոմ Խաչատրյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենան, վարորդն ավտոմեքենան կայանելուց հետո փորձել էր դիմել փախուստի։

Պարեկները պարզել էին, որ Խաչատրյանը եղել է ոչ սթափ վիճակում եւ այդ պատճառով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Էկոպարեկային ծառայությունը 2024 թ․ հունվարից՝ ավելի քան 2 տարի գործում է, սակայն այդ ծառայության մարզային վարչություններից միայն Սյունիքի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչություններն ունեն պետի ժամանակավոր պաշտոնակատար, մյուս մարզային վարչությունները՝ Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Արարատի, Շիրակի եւ Արագածոտնի, Երեւանի եւ Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները թափուր են։ Էկոպարեկային ծառայությունում շատ են թափուր հաստիքները, չնայած հեռուստատեսությամբ հայտարարություններ են արվում դրանք զբաղեցնելու մասին, սակայն ցանկություն ունեցողների հոսք կարծես թե չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արմանի հավատքն Աստծու նկատմամբ մանկուց է ձեւավորվել. Արման Թաթոյանի մայր

Արմանի հավատքն Աստծու նկատմամբ մանկուց է ձեւավորվել. Արման Թաթոյանի մայր Fri, 05 Jun 2026 19:27:53…

14 րոպե ago

Ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները

Ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները Fri, 05 Jun 2026 19:16:33 +0400 ՀՀ…

26 րոպե ago

Ինքնախաբեություն եւ ինքնասիրահարվածություն

Ինքնախաբեություն եւ ինքնասիրահարվածություն Fri, 05 Jun 2026 19:15:25 +0400 Դանիել Իոաննիսյանը շատ սխալ ուղով է…

27 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա…

34 րոպե ago

Սպանվել է հոլիվուդյան հայտնի դերասանը․ ով է մարդասպանը

Սպանվել է հոլիվուդյան հայտնի դերասանը․ ով է մարդասպանը Fri, 05 Jun 2026 19:00:38 +0400 Մահացել…

42 րոպե ago

Զգուշացրել են՝ չթռնեն հանրահավաքից, լրագրողների հետ չխոսեն

Զգուշացրել են՝ չթռնեն հանրահավաքից, լրագրողների հետ չխոսեն Fri, 05 Jun 2026 18:55:13 +0400 Քաղպայմանագրի այսօր…

47 րոպե ago