Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Թուրքիայում դպրոցների անվտանգության հարցով քննարկում կանցկացվի

Թուրքիայում դպրոցների անվտանգության հարցով քննարկում կանցկացվի

Thu, 16 Apr 2026 12:30:02 +0400


Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ ապրիլի 17-ին կանցկացվի լայնածավալ խորհրդակցություն՝ նահանգապետերի և նահանգային կրթության վարչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Տեղեկությունը հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Հանդիպմանը կմասնակցի նաև կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Քննարկման ընթացքում կդիտարկվեն դպրոցներում և դրանց հարակից տարածքներում իրականացվող և իրականացվելիք անվտանգության միջոցառումները։ Խորհրդակցությունը տեղի կունենա ՆԳՆ անվտանգության և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնում (GAMER), իսկ մարզային պատասխանատուները կմասնակցեն տեսաժողովի ձևաչափով։

Նախարարը խորհրդակցությունից հետո կմեկնի երկրի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ քաղաք՝ մասնակցելու դպրոցում տեղի ունեցած զինված հարձակման զոհերի հուղարկավորությանը։

ՆԳՆ հաղորդմամբ՝ տեղի ունեցած հարձակումից հետո ուժեղացվել են դպրոցների անվտանգության միջոցառումները, իսկ այժմ քննվում են դեպքերի բոլոր հանգամանքները՝ բազմակողմ ձևաչափով։ Նշվում է, որ գործընթացին ներգրավված են իրավապահ, կրթական և սոցիալական կառույցները: Իշխանությունները նաև զգուշացրել են, որ սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող կամ դեպքերը շահարկող անձանց նկատմամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին և 15-ին Թուրքիայի Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգների դպրոցներում տեղի էին ունեցել զինված հարձակումներ: Հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ, իսկ սպանվել 9: Երկու դեպքում էլ հարձակվողներն ինքնասպան են եղել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ ձգում էին դեպի անդունդ

Մեզ ձգում էին դեպի անդունդ Tue, 05 May 2026 13:41:38 +0400 «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով