Ինչն են դիտարկել որպես ընտրակաշառք

Ինչն են դիտարկել որպես ընտրակաշառք

Thu, 16 Apr 2026 14:05:43 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված Մարինե Միսակյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ գործի շրջանակում առաջադրված մեղադրանքները կապված են ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման հետ, սակայն իր գնահատմամբ՝ իրավիճակի իրավական մեկնաբանությունը վիճահարույց է։

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննարկումների արդյունքում իրենց մոտ ձևավորվել է կարծիք, թե կիրառվող գործելաոճը նման է այն իրավիճակին, որը նախկինում արձանագրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ ընթացող գործընթացներում։

Փաստաբանը հիշեցրել է, որ վերջին օրերին ներկայացված կալանքի միջնորդություններից մի մասը չի բավարարվել, իսկ որոշ դեպքերում դատարանը ամբողջությամբ մերժել է դրանք։

Անդրադառնալով մեղադրանքի հիմքերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ, ըստ վարույթ իրականացնող մարմնի, ծրագրերի շրջանակում ներգրավված անձանց վճարված գումարները դիտարկվել են որպես ընտրակաշառք։ Սակայն նա ընդգծել է, որ իր կարծիքով՝ այդ վճարումները եղել են աշխատանքային փոխհարաբերությունների շրջանակում իրականացված հաշվարկներ, որոնք կարող են առավելագույնը գնահատվել որպես վարչական կամ աշխատանքային բնույթի խախտումներ, բայց ոչ քրեական հանցագործություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ

Քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ Tue, 12 May 2026 22:00:04 +0400 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Արկադիա…

3 րոպե ago

Համայնքապետը քարոզչություն է անում, որ աշնանը «դաբրո» ստանա

Համայնքապետը քարոզչություն է անում, որ աշնանը «դաբրո» ստանա Tue, 12 May 2026 21:45:03 +0400 Տավուշի…

18 րոպե ago

Մահացել է «Աստղային պատերազմներից»՝ Մայքլ Փենինգթոնը

Մահացել է «Աստղային պատերազմներից»՝ Մայքլ Փենինգթոնը Tue, 12 May 2026 21:30:55 +0400 Մահացել է բրիտանացի…

32 րոպե ago

Անվտանգության և խաղաղության ապահովման 6 քայլ․ Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևեր» ծրագրի դրույթները

Անվտանգության և խաղաղության ապահովման 6 քայլ․ Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևեր» ծրագրի դրույթները Tue,…

43 րոպե ago

«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում

«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում Tue, 12 May 2026 21:15:29 +0400…

47 րոպե ago

Եթե ընտրվեցին, շատ արագ դա անելու են

Եթե ընտրվեցին, շատ արագ դա անելու են Tue, 12 May 2026 21:10:25 +0400 Տավուշի մարզի…

53 րոպե ago