Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Ինչն են դիտարկել որպես ընտրակաշառք

Ինչն են դիտարկել որպես ընտրակաշառք

Thu, 16 Apr 2026 14:05:43 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված Մարինե Միսակյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ գործի շրջանակում առաջադրված մեղադրանքները կապված են ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման հետ, սակայն իր գնահատմամբ՝ իրավիճակի իրավական մեկնաբանությունը վիճահարույց է։

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննարկումների արդյունքում իրենց մոտ ձևավորվել է կարծիք, թե կիրառվող գործելաոճը նման է այն իրավիճակին, որը նախկինում արձանագրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ ընթացող գործընթացներում։

Փաստաբանը հիշեցրել է, որ վերջին օրերին ներկայացված կալանքի միջնորդություններից մի մասը չի բավարարվել, իսկ որոշ դեպքերում դատարանը ամբողջությամբ մերժել է դրանք։

Անդրադառնալով մեղադրանքի հիմքերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ, ըստ վարույթ իրականացնող մարմնի, ծրագրերի շրջանակում ներգրավված անձանց վճարված գումարները դիտարկվել են որպես ընտրակաշառք։ Սակայն նա ընդգծել է, որ իր կարծիքով՝ այդ վճարումները եղել են աշխատանքային փոխհարաբերությունների շրջանակում իրականացված հաշվարկներ, որոնք կարող են առավելագույնը գնահատվել որպես վարչական կամ աշխատանքային բնույթի խախտումներ, բայց ոչ քրեական հանցագործություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան

Երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն. Հովասափյան Fri, 31 Jul 2026 19:30:32 …