Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ

Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ

Thu, 16 Apr 2026 15:45:16 +0400


2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության հայցն՝ ընդդեմ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների դեմ։

Ըստ վճռի՝ Ծառուկյանի փեսայից՝ Կարապետ Գուլոյանից և աղջկանից՝ Ռոզա Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության նախատեսվում էր բռնագանձել 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլար, Ծաղկաձոր հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմսեր։ Այս որոշմանը դեմ բողոք են տարել եւ դատախազությունը, եւ պատասխանող կողմը։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի վերաբերյալ առաջին ատյանի դատական ակտը և գործը կրկին ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վերաքննիչի այս որոշման դեմ էլ դատախազությունն էր բողոք տարել Վճռաբեկ դատարան։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչի որոշումը՝ օրինական ուժ տալով 2024 թվականի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանի վճռին։ Այսինքն, Գուլոյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պետք է բռնագանձվի ավելի քան 1 միլիարդ դրամ գումար, հողամաս ու բանկի բաժնեմասը։

Տեղի ունեցածը, բնականաբար, քաղաքական որոշման հետեւանք է․ իշխանության թիրախում են հայտնվել այս ընտրություններին մասնակցող բոլոր անցողիկ ուժերը, որոնցից մեկն էլ Գագիկ Ծառուկյանի ուժն է՝ նման քրեական վարույթներով եւ որոշումներով փորձում են խեղճացնել ընդդիմությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում Thu, 19 Nov 2026 21:30:46 +0400 McDonalds…

8 րոպե ago

Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ

Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ Thu, 19 Nov 2026 21:25:06 +0400 Այսօր Ֆրանսիական Նիսի քաղաքային…

14 րոպե ago

Եթե մենք չհաղթահարենք 50 պլյուսը` միայն ավագանի կլինեմ

Եթե մենք չհաղթահարենք 50 պլյուսը` միայն ավագանի կլինեմ Thu, 19 Nov 2026 21:15:33 +0400 Նոյեմբերի…

23 րոպե ago

Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում

Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում Thu, 19 Nov 2026 21:14:27 +0400 Ինչպես հայտնի է, Երևանում…

24 րոպե ago

Վերադարձ արմատներին

Վերադարձ արմատներին Thu, 19 Nov 2026 21:00:25 +0400 Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի համար թուրքական…

38 րոպե ago

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան Thu, 19 Nov 2026 20:45:57 +0400 Երևանում շահագործվող…

53 րոպե ago