Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը

Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը

Sat, 18 Apr 2026 20:45:56 +0400


Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։

Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։
Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ Ուշադիր նայեք ձեր կուսակցության և ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ով որ կուսակցությունից է եկել և որտեղից է հայտնվել այսպես կոչված կարկառուն հեղափոխականների շարքերում, և միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։ Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք » թավշիստների տրամաբանությունը։

Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ, և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի նույն Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։

Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։
Բայց մի րոպե…եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։
Խնդրում եմ պատասխանեք, մի՛ ամաչեք։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում

Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում Thu, 22 Oct 2026 16:30:31 +0400 Թուրքիայի պաշտպանության…

8 րոպե ago

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է Thu, 22 Oct 2026 16:22:20 +0400 «Միասին»…

16 րոպե ago

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել

Ոչ թե ադրբեջանցին, այլ ԱԳ նախարարն է մոլորվել Thu, 22 Oct 2026 16:15:39 +0400 Ասենք՝…

23 րոպե ago

Ինչու է սկսել խոսել նոր ընտրություններից

Ինչու է սկսել խոսել նոր ընտրություններից Thu, 22 Oct 2026 16:07:05 +0400 Բագրատ Սրբազանը հայտարարել…

32 րոպե ago

Ռուբիոն չի բացառել Պուտինի այցն ԱՄՆ

Ռուբիոն չի բացառել Պուտինի այցն ԱՄՆ Thu, 22 Oct 2026 16:00:17 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

38 րոպե ago

Փախուստ «Գիտկոմից».  Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել

Փախուստ «Գիտկոմից».  Գիտության մեջ քաոսային իրավիճակ է ստեղծվել Thu, 22 Oct 2026 15:45:56 +0400 Ընդամենը…

53 րոպե ago