Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Mon, 20 Apr 2026 14:10:45 +0400


Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները։
Պրեմիում դասի նոր քարտատեսակներն Ակբա բանկը տրամադրում է թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։
Քարտատեսակներն առաջարկում են բազմաթիվ առավելություններ հատկապես ճամփորդության սիրահարների համար։

Mastercard World Elite քարտի հիմնական առավելություններն են.

• Անսահմանափակ հնարավորություն Fast Track ծառայությունից օգտվելու համար

Քարտապաններն ունեն Fast Track ծառայությունից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, որն ապահովում է արագ և առանց հերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։

• Անսահմանափակ մուտքեր օդանավակայանների Lounge Key սրահներ

Քարտապանները կարող են անսահմանափակ մուտք գործել աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ՝ վայելելով բոլոր առավելությունները թռիչքից առաջ։

• Ճամփորդական բժշկական և ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն

Քարտապաններին տրամադրվում է ճամփորդական բժշկական ապահովագրություն, ինչպես նաև ճամփորդության ընթացքում ուղեբեռի կորստի, ուշացման, թռիչքի բաց թողնման, ուշացման և չեղարկման ապահովագրական փաթեթ։

• Այլ առավելություններ

Բացի նշված առավելություններից, քարտապանները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով օգտվելու Concierge ծառայությունից, ստանալ 3 ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ, մինչև 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի 500 և ավելի սպասարկման կետերում (առկա և առցանց)՝ Mastercard Travel Rewards ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել priceless.com հարթակի բացառիկ փորձառություններից։

• Մինչև 2 կից քարտ ունենալու հնարավորություն։

Mastercard World Elite քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Mastercard World քարտի հիմնական առավելություններն են.
• տարեկան 6 անգամ Fast Track ծառայությունից օգտվելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
• տարեկան 6 անգամ աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,
• 24/7 հասանելիություն Concierge ծառայությանը,
• 1ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։

Mastercard World քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շինծու «կաշառքի գործերով» վախի մթնոլորտ գեներացնելու ավարտը

Շինծու «կաշառքի գործերով» վախի մթնոլորտ գեներացնելու ավարտը Sun, 19 Apr 2026 22:15:06 +0400 Այս տողերն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով